Search
Close this search box.

Պետրոս Ղազարյանի կինը` Ժաննա Անդրեասյանը կնշանակվի նախարար

Այսօր Վահրամ Դումանյանը հրաժարական է տվել ԿԳՄՍ նախարարի պաշտոնից:

Իսկ քիչ առաջ Փաշինյանի որոշմամբ Ժաննա Անդրեասյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Ժաննա Անդրեասյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Ժաննա Անդրեասյանի անունը շրջանառվում է որպես ԿԳՄՍ նախարար, և նրան պաշտոնանկ անելու որոշումը մեր տեղեկություններով պայմանավորված է նոր պաշտոնով:

Ըստ տարածված տեղեկությունների՝ Անդրեասյանը մասնակցություն է ունեցել որոշ սորոսական ծրագրերում: Չնայած այդ տեղեկությունների տարածմանը, նա հերքել է դրանք:

Նշենք, որ Ժաննա Անդրեասյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի կինն է: