Search
Close this search box.

Ո՞վ է այդ խիզախ պաշտոնյան

36-37 օրը շատ քիչ է, որպեսզի գնահատենք մարդու գործունեության արդյունավետությունը: Ռուբեն Վարդանյանը լավ գաղափարներ ունի, սակայն դրանք իրականություն կդառնան, եթե Արցախի «էլիտայի» ինստիտուցիոնալ ողնաշարը կոտրվի(այդ «էլիտան» երբեք սուբեկտային մտածողություն չի ունեցել):

Մյուս կողմից, Բաքուն չի սպասելու՝ մինչև մենք լուծենք մեր ներքին հարցերը, հակառակը՝ փորձելու է դրանք ավելացնել:
Բաքվի «էկոլոգիական» շանտաժը նոր դրսևորումներ է ունենալու:
Փաշինյանի թիմը կարգավորման չի գնա(այդ մասին շատ եմ ասել), որովհետև այդ գործընթացը չի տեղավորվում պոպուլիստական տրենդի մեջ:

Ստեփանակերտում ցանկության/ հնարավորության դիսբալանսը ծնել է «կարգախոսային» քաղաքականություն, որը չի բերելու Արցախի միջազգային ճանաչման, բայց կարող է ցաքուցրիվ անել անգամ Արցախի սուբեկտության փշրանքները:

Երևանում, Արցախում կա՞ որևէ իշխանավոր, ով հանդգնի Բաքվի հետ երկխոսություն սկսել՝ գիտակցելով, որ դրա իրական հետևանքը, արդյունքը լինելու է ոչ թե Արցախի անկախությունը, այլ նրա սուբեկտությունը, հայկականության ու անվտանգության մեխանիզմների ստեղծումը: Ո՞վ է այդ խիզախ պաշտոնյան, որ Հայաստանն ու Արցախը չի թողնելու «հայրենասիրական» նարատիվի փլատակների տակ:

Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից