Search
Close this search box.

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

Այսօր`ժամը 10։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Բացի այդ Կապանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մետր։

Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։