Search
Close this search box.

Մոսկվան ամեն ինչ հիշում է. Ռուս փորձագետը՝ ադրբեջանական սադրանքների մասին

Իրավիճակը շատ վտանգավոր է ոչ միայն Լաչինի միջանցքում, որի մասին եռակողմ հռչակագրում ասվում է, որ դրանով պետք է իրականացվի ազատ հաղորդակցություն, իրավիճակը վտանգավոր է նաեւ հայ-ադրբեջանական սահմանին։ Բոլոր սպառնալիքները ծագել են շատ ամիսների ընթացքում։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի թողարկման ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ (МГИМО) Ժողովրդական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաեւը։

Նա Բաքվի ուժային ճնշման քաղաքականությունն անվանեց բոլորովին անարդյունավետ։ Փորձագետը չբացառեց, որ Հայաստանը որոշ հարցերում զիջումներ կաներ Ադրբեջանին, եթե նման ճնշում չլիներ, սակայն ճնշումների ավելացումը, նրա գնահատմամբ, նվազեցնում է զիջումների ու պայմանավորվածությունների հավանականությունը։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի վրա ճնշումներին, ապա Ռուսաստանը շատ համբերատար երկիր է, հատկապես ներկա պայմաններում, երբ հիմնական ջանքերն ուղղված են Ուկրաինայում հատուկ գործողությանը, եւ ռուսական դիվանագիտությունը խուսափում է որեւէ վառ հրապարակային ժեստից։ Բայց համբերության մեր ունակությունը պետք չէ գերագնահատել: Դիմանալը դիմանում ենք, բայց ամեն ինչ հիշում ենք։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների խտությունն ու ինտենսիվությունն այնպիսին է, որ ոչ մեկի համար ավելի լավ չի լինի, եթե կապերը սկսեն խզվել»,- ասաց քաղաքագետը։