Search
Close this search box.

Առանց տեղումների եղանակ. Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Դեկտեմբերի 13-ին սպասվում է անձրև և մառախուղ:

Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն:

Դեկտեմբերի 9-12-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4, գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։