Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ՝ ռուս խաղաղապահների և ադրբեջանցի լրագրողի միջև. ցանկանում էին ներխուժել Արցախի տարածք

Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբն ադրբեջանցի լրագրողներին թույլ չի տվել մուտք գործել Արցախ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ադրբեջանցի լրագրողի սադրանքներին և «վրդովվմունքին» ի պատասխան՝ ռուս խաղաղապահները պարզապես փակել են ճանապարհը։

«Դուք իրավունք չունեք, մենք մուտք կգործենք, սա պարզապես ծիծաղելի է։ Եռակողմ հայտարարության ո՞ր կետով եք արգելում մեր մուտքը»,- ասում է ադրբեջանցի լրագրողը և հավելում, որ իր մոտ զենք չկա, մտադրություն չունի որևէ մեկին վնասելու և իրավունք ունի մուտք գործելու, սակայն խաղաղապահներն անդրդվելի էին։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են նաև, որ ադրբեջանցի բնապահպանները բանակցություններ են վարում ռուս խաղաղապահների հետ։ Նշենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: