Search
Close this search box.

Քննչական կոմիտեի նախկին նախագահն ընտրվեց ԲԴԽ անդամ

արձրագույն դատական խորհուրդը նոր անդամ ունի։ ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընտրեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Հայկ Գրիգորյանին։
Նա ընտրվեց 75 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Հայկ Գրիգորյանը ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 15-ին։ 1994-1996 թթ. Գրիգորյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Սովորել է և ավարտել է ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի հատուկ ֆակուլտետի դատախազաքննչական բաժինը։ Նա պատրաստել է նաև դոկտորական ատենախոսություն ու պաշտպանել այն, ինչից հետո վերջինիս շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Աշխատանքային գործունեությունը սկսվել է 2001 թվականին` ՀՀ դատախազությունում` զինվորական դատախազության Երևանի 2-րդ և 3-րդ կայազորներում եղել է քննիչ ստաժոր, ապա քննիչ, այնուհետև ավագ քննիչ (2001-2006 թթ.)։ 2009 թվականից աշխատել է պաշտպանության նախարարությունում, որպես քննչական ծառայության վերահսկողության մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչ, ապա ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնի պետ։ 2014 թվականից աշխատել է քննչական կոմիտեում, 2018-2021 թթ. ՔԿ նախագահ էր։