Search
Close this search box.

ՖՈՏՈ. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Գետափ-Մարտունի միջպետական ավտոճանապարհի 9․8-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 62-ամյա Արծրուն Գ․-ի վարած Ford մակնիշի և Վարոց Ձորի մարզի բնակիչ 37-ամյա Անահիտ Գ․-ի վարած Mercedes E320 մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Անահիտ Գ․-ն, նրա ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչներ 12-ամյա Գեղամ Ղ․-ն, 12-ամյա Մուշեղ Խ․-ն, 10-ամյա Միլենա Խ․-ն և Ford-ի վարորդ Արծրուն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։