Search
Close this search box.

Արդեն մի քանի ժամ է ՝ Արցախը շրջափակման մեջ է․ ռուսներն ու Վիտալի Բալասանյանն են բանակցում ադրբեջանցիների հետ

NewDay.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցիների հետ ռուս խաղաղապահների հետ միասին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին բացելու համար բանակցում է նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Բանակացությունները դեռ ընթանում են, իրավիճակի փոփոխություն չի եղել։

Հիշեցնենք, որ Ուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ: