Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի․ հայտնաբերվել են երկտողներ. հայտնի է՝ ինչ է գրել

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Աշոտ Օհանյանն ու Արման Զաքարյանը, քանի որ դին հայտնաբերվել է կամրջի տակ՝ մասամբ ճանապարհի մեջտեղում։ Այս պահին դեպքի վայրում դատաբժշկի հետ աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արթուր Պապոյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի գրպանում հայտնաբերվել է 2 թուղթ, որոնցից մեկի վրա գրված է՝ «ոչ ոքի չմեղադրել, ես մեղք եմ, մեջս օձ կա, սատանա», իսկ մեկ այլ թղթի վրա գրված է՝ «մահվանս մեջ խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել, սատանա ա մտել մեջս, օձը»։