Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նրանց պետք է իրենց կենդանության օրոք մեծարել․ Ծառուկյան

Երևանում այսօր բացվել է Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի կիսանդրին։ Այն տեղադրվել է մարմնամարզության լեգենդի անվան դպրոցի բակում։ Կիսանդրին տեղադրվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ։  Ալբերտ Ազարյանը, որն արդեն 93 տարեկան է, նույնպես մասնակցել է բացման արարողությանը։

«Լեգենդներին, որոնք մեր ազգի պատիվը աշխարհով մեկ բարձր են պահել, չանաչում են տվել մեր ազգին, մենք պիտի կարողանանք իրենց իրենց կենդանության օրոք մեծարել։ Այս արձանը իմ նպատակներից մեկն է եկել։ Պրն Ազարյան, դու քեզ պիտի լավ նայես, ես քեզ դեռ պիտի ուղարկեմ ապաքինվելու, պինդ լինելու։ Ես խոսք եմ տալիս հիմա, որ Ազարյանի անվան նոր դպրոց ենք կառուցելու։ Ազարյանին երբ ասացի սրա մասին, ինձ ասում է՝ ի՞նչ, հիմա էս արձանը պտի տանեք, դնեք այնտեղ։ Չէ, չենք տանելու, սա մնալու է այստեղ, իսկ այնտեղ նորն է լինելու, դու էլ, Ազարյան ջան, էլի իմ հետ մասնակցելու ես բացմանը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ծառուկյանը։