Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ իրավիճակ է այսօր Ջերմուկում. թշնամին օդ է կրակում

ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հերքում է լուրերն այն մասին, թե ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում` Ջերմուկի հատվածում, թունել կամ ճանապարհ են կառուցում։
«Մենք նման տեղեկություն չունենք։ Թունելի կամ ճանապարհի կառուցման մասին լուրերն անտրամաբանական եմ համարում»,– լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։
Գրիգորյանը լրագրողներին հորդորեց այդ հարցերն ուղղել նրանց, ովքեր նման լուրեր են տարածում, քանի որ իրենք տեղյակ չեն։

Ինչ վերաբերվում է ամրաշինական աշխատանքներին, ապա, ըստ մարզպետի, դրանք հնարավոր են։ Նա նաև նշեց, որ Ջերմուկում մեր դիրքերի ուղղությամբ չեն կրակում, թեև թշնամին կարող է օդ կրակել, բայց վիճակը լարված չէ: