Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահացածներից մեկը Ոստիկանության զորքերի ծառայող էր․ նոր մանրամասներ՝ գիշերվա ողբերգությունից

Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 27-ին, ժամը 23։21-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Կա 2 զոհ, 1 վիրավոր:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 23։00-ի սահմաններում Սարդարապատ գյուղից դեպի Նոր Արմավիր գյուղ տանող ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 38-ամյա Սարգիս Զարմանյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի և 32-ամյա Րաֆֆի Ենոքյանի վարած Nissan March մակնիշի ավատոմեքենաները։

Վթարի հետևանքով Ս․ Զարմանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ Ր․ Ենոքյանն ու նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Կարեն Ասատրյանը տեղում մահացել են։

Կայքի տեղեկություններով՝ մահացածներից Կ․ Ասատրյանը ծառայում էր Ոստիկանության զորքերի N զորամասում։