Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ վիրավորված զինծառայողների առողջական վիճակի մասին

Պաշտպանության նախարարության «Կամազի» կողաշրջման հետեւանքով վիրավորված 7 զինծառայողների վիճակը կայուն է, նրանք շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում։ Պատահարի հետեւանքով զոհվել էր սպայական վերապատրաստման դասընթացի մասնակից 22-ամյա Գրիգոր Գրիգորյանը, վիրավորել էր 7 զինծառայող։

Թորոսյանը հայտնեց նաեւ, որ նոյեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը եւս կայուն է։