Search
Close this search box.

ՔՊ–ական 5 կին պատգամավոր կգործուղվի Վիլնյուս

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Լիլիթ Ստեփանյանը, Զարուհի Բաթոյանը, Գայանե Եղիազարյանը եւ Մարիամ Պողոսյանը նոյեմբերի 21-25-ը կգործուղվեն Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ նախագահի կարգադրությունից։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ փորձի փոխանակման նպատակով 2022 թվականի նոյեմբերի 21-25-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ, Զարուհի ԲԱԹՈՅԱՆԻՆ, Գայանե ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ եւ Մարիամ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ:
Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI)»։