Search
Close this search box.

Ալիևը հանձնարարել է գազաֆիկացնել Արցախը․ ի՞նչ է թաքնվում այդ որոշման ստվերում. Արտյոմ Երկանյան

Իլհամ Ալիևը հանձնարարել է կառավարությանը գազաֆիկացնել Ստեփանակերտը և ռուս խաղապահների պատասխանատվության տակ գտնվող Արցախի մյուս հայաբնակ շրջանները: Ինչպե՞ս դա հասկանալ: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:

«Իլհամ Ալիևն այսօր ստորագրել է մի փաստաթուղթ, որը կոչվում է «Գրավված տարածքների մեծ վերադարձի առաջին պետական ծրագիր»: Ըստ այդ փաստաթղթի՝ կառավարությանը հանձնարարված է, որ մինչև 2026թ.-ը Դաշտային Ղարաբաղում, այդ թվում՝ նախկին ԼՂԻՄ՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող շրջաններում բնակեցվի 10 270 ընտանիք, 2027թ.-ին այդ ցուցանիշը հասցվի 34.500 ընտանիքի, իսկ 2027-ին պետք է կառուցված լինի 35.000 բնակարան և 197 կրթական հաստատություն:
Բայց ամենահետաքրքիրը հետևյալ դրույթն է. կառավարությանը հանձնարարված է, որ «Socar» պետական ընկերությունը մինչև 2025թ.-ը կառուցի Աղդամ-Ստեփանակերտ գազատարը և ճյուղավորումը դեպի Արցախի այլ բնակավայրեր: Եվ նաև կառուցվեն այնտեղ գազաբաշխիչ կենտրոններ՝ իրենց փականներով, իրենց բոլոր ենթակառուցվածքներով:
Չի պարզաբանվում, թե ինչպես են պատկերացնում դա իրականացնել՝ հաշվի առնելով այն, որ այդ շրջաններն իրենց կողմից չեն վերահսկվում, այդ շրջաններում ապրող մարդիկ իրենց գազի կարիքը չեն զգում, և այնտեղ կարգուկանոնին հետևող միջազգային, այսինքն՝ ռուս խաղաղապահները պարտական չեն նրանց հնարավորություն տալու՝ գազատար կառուցելու: Ամեն դեպքում, որոշումը ստորագրված է նախագահ Ալիևի կողմից, և կառավարությունը պարտավոր է զեկուցել, թե ինչպես է իրականացնում այս հրամանագիրը»,- ասաց Արտյոմ Երկանյանը: