Search
Close this search box.

Քիչ առաջ Վրացական փողոցում կնոջ դի է հայտնաբերվել

Auroranews-ը քիչ առաջ ահազանգ ստացավ, որ Երևանի Վրացական փողոցում դի կա։ Քաղաքացին տարածքով անցնելիս պատահաբար էր նկատել այն։ Նշեց, որ ոստիկանական և ԱԻՆ մեքենաները տեղում են, արդեն աշխատանքներ են տարվում։

Auroranews-ը ԱԻՆ լրատվության վարչությունից փորձեց ճշտել, թե ինչ է կատարվում։ Նշեցին, որ ահազանգ են ունեցել, որ Վրացական փողոցի շենքերից մեկի բակում տարեց կնոջ դի կա։ «Թե ինչ հանգամանքներում է կինը մահացել՝ չենք կարող ասել»,- հավելեցին գերատեսչությունից