Search
Close this search box.

Գերասիմը շուտով կլինի ազատության մեջ․ պաշտպան

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը շուտով ազատ կարձակվի։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է պաշտպան Բենիկ Գալստյանը։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի, բեկանեց ստորադաս դատարանի որոշումը և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինեց 10 միլին ՀՀ դրամ գրավով։

Գերասիմը շուտով կլինի ազատության մեջ»,- նշված է գրառման մեջ։

Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ ներկայացված բողոքը քննվելու է գրավոր ընթացակարգով