Search
Close this search box.

Չեմ պատկերացնում՝ Ռուսաստանը պատեհ կհամարի խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. Էդուարդ Աղաջանյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասում է՝ այն տրամադրվածությունը, որը առկա է Ռուսաստանի Դաշնության մոտ, հուշում է, որ ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու հեռանկարի հավանականություն չկա:

«Նմանատիպ սցենարը քիչ հավանական է, կարծում եմ, այնուամենայնիվ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի ելույթը՝ նմանատիպ ռիսկի հավանականությունը փոքր-ինչ մեծանում է, բայց չեմ պատկերացնում մի սցենար, երբ ՌԴ-ն պատեհ կամ նպատակահարմար կհամարի դուրս գալու կամ դուրս բերելու իր խաղաղապահ զորախմբին այդ տարածքից: Մենք մեր ռուս գործընկերների հետ, բնականաբար, այս հարցի վերաբերյալ… որևէ նոր զարգացում այս հարցի վերաբերյալ չկա, և այն տրամադրվածությունը, որը առկա է Ռուսաստանի Դաշնության մոտ, մեզ հուշում է, որ նման հեռանկարի հավանականություն չկա», – «Ազատության» հետ զրույցում ասաց իշխանական պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում