Search
Close this search box.

Արմավիրում ողբերգական ավտովթարից մահացած Մարի Խամիսյանը ուսանող էր, տան միակ զավակը

Արմավիրի մարզում նոյեմբերի 3-ին, տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած Մարի Խամիսյանն առաջին կուրսի ուսանող էր։

Մարի Խամիսյանը Հացիկի միջնակարգ դպրոցն էր ավարտել անցած տարի և սովորում էր Երևանում

Մարին տան միակ երեխան էր։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին ահազանգ էր ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար: Պարզվել է, որ բախվել են Երեւան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը:

Ավտովթարի հետեւանքով կա 4 զոհ եւ 7 տուժած քաղաքացի, որոնցից 2-ը բուժում են ստանում հիվանդանոցում։