Search
Close this search box.

ԱՄՆ-ը կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններին. պետդեպարտամենտ

ԱՄՆ-ը կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններին։ Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կողմնակից է խաղաղության հաստատմանը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունների անցկացմանը։ Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու բանալին է, որին ձգտում են երկու երկրները։ Այսպիսով, մենք կշարունակենք   փոխգործակցությունը հաջորդ ամիսներին, որպեսզի նպաստենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին՝ երկկողմ հիմքի վրա, գործընկերների հետ միասին, ինչպես նաեւ բազմակողմ կազմակերպությունների շրջանակում… Մենք կանենք այն, ինչը համարում ենք ամենաօգտակարը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հասնելու համար»,- նշել է նա։