Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է շորթման գործով կասկածյալ դարձած Քսենյա Սոբչակը հատում Բելառուսի և Լիտվայի սահմանը

Հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Քսենյա Սոբչակը ոտքով հատում Բելառուսի և Լիտվայի սահմանը այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ լրագրողը կասկածյալ է դարձել «Ռոստեխ» պետական կորպորացիայից շորթման գործով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսաստանցի հեռուստաաստղ Քսենյա Սոբչակի մերձմոսկովյան առանձնատանը ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել։

Աղբյուրի համաձայն՝ իրավապահների գործողությունները տեղի են ունենում Սոբչակի կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովի դեմ շորթման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում։ Ինքը հեռուստաաստղը այդ գործով որևէ կարգավիճակ չունի։

Սուխանովը ձերբակալվել է երեկ, Սոբչակը նրա ձերբակալությունը գնահատել է որպես երկրում լրագրության հերթական ճնշում։

«Ինձ կպչելու առիթ չունեն, և դա վրդովեցնում է նրանց։ Անընդհատ ձերբակալում են իմ լրագրողներին, այժմ էլ Կիրիլի հետևից են ընկել և գործ են կարում նրա վրա», – արձագանքել է հեռուստաաստղը։

Քսենյա Սոբչակը ղեկավարում է «Осторожно, Media» հոլդինգը, որը ներառում է տելեգրամյան լրատվական ալիքների ցանց, փոդքասթ ստուդիա և յութուբյան ալիքներ։ Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական կնքահայրը համարվող Անատոլի Սոբչակի դուստրն է, վերջին շրջանում հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից:

Այս Բաժնից