Search
Close this search box.

«Հայաստանը ՀԱՊԿ-ի արտահերթ նիստ է նախաձեռնել, երկու ակնկալիք ունենք ՀԱՊԿ-ից». Փաշինյան

Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունենք ՀԱՊԿ–ից։

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈւ–ի` ՀՀ Ինքնիշխան տարածք ներխուժելուց հետո Հայաստանը դիմել է ՀԱՊԿ–ին։

«Հույս ունեմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա այդ նիստը։ Շատ հստակ ակնակալիք կա. առաջին` ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին, և երկրորդ` կընդունի ճանապարհային քարտեզ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ։ Այս երկու ակնկալիքներն են, որ կարծում եմ՝ ոչ թե և ոչ միայն ՀՀ կառավարության ակնկալիքն է, այլ նաև Հայաստանի հանրության և ժողովրդի»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այս երկու որոշումների կայացմամբ բազմաթիվ հարցեր, որոնք այս ընթացքում բարձրացվել են հանրության շրջանում և հանրության կողմից, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից, պատասխան կստանան։

Այս Բաժնից