Search
Close this search box.

Փաշինյանը Սոչիից կգա ու հրաժարական կտա՞

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հոկտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է ՌԴ՝ Սոչի։ Քաղաքական շրջանակներում կանխատեսումներ կան՝ ՌԴ-ից հրաժարականի որոշմամբ նրա վերադարձով։

Վերադարձ հրաժարականո՞վ, թե՞ Հայաստանը վերջնականապես կազմաքանդելու նոր մանդատով։

Հիշեցնենք, որ Վեդոմոստիի դիվանագիտական ​​աղբյուրը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։

Վեդոմոստիի մեկ այլ աղբյուր նշում է, որ նման բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին օրերին, իսկ հիմնական վայր համարվում են Մոսկվան կամ Սոչին։ «Ամենայն հավանականությամբ, ընտրությունը կմնա Սոչիի վրա»։