Search
Close this search box.

Հովիկ Աղազարյանը իր ծանոթին փորձում է «Պատանեկության ստեղծագործական» կենտրոնի տնօրեն նշանակել

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը փորձում է քաղաքապետարանի միջոցով իր ծանոթին նշանակել Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 5 հասցեում գտնվող «Պատանեկության ստեղծագործական» կենտրոնի տնօրեն։ Մի քանի օրից լրանալու է գործող տնօրենի պաշտոնավարման ժամեկտը։

ArmԼife.am-ի տեղեկություններով՝ «Պատանեկության ստեղծագործական» կենտրոնի տնօրեն է ցանկանում նշանակվել ՔՊ-ական, Կ․ Նիկողոսյանի անվան ՄԱԿ ՀՈԱԿ-ի հիմնադիր-տնօրեն Արմենուհի Ղազարյանը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նա արդեն հասցրել է Հովիկ Աղազարյանի հետ գնալ «Պատանեկության ստեղծագործական» կենտրոն՝ շենքն ուսումնասիրելու նպատակով։

Արմենուհի Ղազարյանը արդեն հայտարարում է, որ ինքն ունի իշխանության սատարումը, և իր ծանոթ Հովիկ Աղազարյանը հարցերը լուծել է․ նշանակվելու է «Պատանեկության ստեղծագործական» կենտրոնի տնօրեն։

Նշենք, որ թեև Հովիկ Աղազարյանին շատերը թերագնահատում են, նրա հայտարարություններին հումորով են վերաբերում, տեղեկություններ տարածում, թե վերջինս որևէ ազդեցություն չունի, բայց Հովիկ Աղազարյանը կարողանում է իր ծանոթներին, հարազատներին ցանկալի աշխատանք ապահովել։
Հիշեցնենք՝ Հովիկ Աղազարյանի որդին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է։