Search
Close this search box.

Airfrance-ի տոմսերը աճում են բարդակին զուգահեռ․ Նաիրա Զոհրաբյանի ճամպրուկը նորից Երևան չի հասել

«ALLO, AIRFRANCE». ահազանգում է Նաիրա Զոհրաբյանը․

Airfrance-ով Երեւան-Փարիզ-Երեւան չվերթի տոմսերի գները աճում են ստախանովյան պրոգրեսիայով։ Նույն էնտուզիազմով էլ աճում է լավագույն ավիոփոխադրողներից մեկի համարում ունեցող այս ավիաընկերության բարդակիզմը։
Վերջին մեկ տարում չի եղել որեւէ, նմուշի համար որեւէ չվերթ՝ Երեւան-Փարիզ-Երեւան, որ ուղեբեռս հետս գա տուն։
Նախորդ անգամ, Փարիզ-Երեւան, ուղիղ, direct, առանց որեւէ տեղ շեղվելու, «պրյամոյ» թռիչքի ժամանակ ես Փարիզից եկա Երեւան, ճամպրուկս՝ Փարիզից գնաց Նյու-Յորք։ Հա, ուղիղ Նյու-Յորք։

Իհարկե, ես դեմ չէի լինի ճամպրուկիս տեղը լինել ու մի հատ էլ Airfrance-ի հաշվին 6 օրով, ինչպես երջանիկ ճամպրուկս, հայտնվել Նյու-Յորքում, բայց ճամպրուկս 6 օր Միացյալ Նահանգներում ֆռռալուց հետո, կրկին հետ եկավ Փարիզ, մի երկու օր էլ հանգրվանեց «Շառլ դը Գոլի» օդակայանում ու ջնջխված, բայց Նյու-Յորքը տեսնելուց երջանիկ՝ հասավ ինձ։
Ինչպես արդեն հասկացաք, երեկ Փարիզ-Երեւան ուղիղ, direct, չվերթով եկել եմ Երեւան ու ինչպես արդեն կռահեցիք՝ կրկին ճամպրուկս չկա։

Հուսամ, այս անգամ ճամպրուկս Փարիզից Բուրկինա Ֆասո կամ Տանզանիա չի գնացել։
Համենայնդեպս, Airfrance-ը ավելորդ թիթիզություններ չի արել ու իր «գոլդ» պասաժիրին չի էլ տեղեկացրել, թե հիմա՞ ինչ «տուրն» են կազմակերպել ճամպրուկիս համար։

Իհարկե, ես չեմ բացառում «թուղթուգրի» վարկածը եւս ու Airfrance-ի եւ իմ միջեւ այլեւս պարտադիր դարձած այս սակրալ անեծքը քանդելու համար երեւի այսօր գնամ մոմ թափողի մոտ։

Պարզապես, տրանզիտից զզվողներին, որից մեկը ես եմ, զուտ իրազեկեմ, որ մեկ տոմսի համար Airfrance-ին վճարվել է 418 հազար դրամ. այսինքն՝ 1000 եվրո ու արդեն կոնստանտ դարձած ադաթի համաձայն, սկսվել է սեփական ճամպրուկս մոլորակի օդանավակայաններում փնտրելու իմ մաքառումները։

#Airfrance-ին պաշտոնական առաջարկ ունեմ. առաջարկում եմ հաջորդ անգամ ճամպրուկիս ուղարկել Երեւան, ինձ՝ Նյու-Յորք։
#Airfrance, ինչպես կասեր դասականը՝ «մուշքի եկեք»։

Նաիրա Զոհրաբյան