Search
Close this search box.

20-ամյա երիտասարդը դանակահարել է 16-ամյա պատանուն

Հոկտեմբերի 17-ին, ժամը 05.00-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ազդրի կտրած, արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա պատանի: Նա հայտնել էր, որ փողոցում ընկել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 01.00-ի սահմաններում Լանջաղբյուր բնակավայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել 16-ամյա պատանու ու 20-ամյա համագյուղացու միջև, որի ընթացքում էլ 20-ամյա երիտասարդը դանակահարել էր պատանուն:

Բացատրական աշխատանքի արդյունքում 20-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և ներկայացնելով հանցագործության գործիք դանակը՝ խոստովանել է արարքը: Նա ձերբակալվել և ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Այս Բաժնից