Search
Close this search box.

Ի՞նչ է հայտարարել Վլադիմիր Զելենսկին

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հոկտեմբերի 10-ից Ուկրաինայում ավերվել է էլեկտրակայանների 30%-ը, ինչը հանգեցրել է երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների։

«Հոկտեմբերի 10-ից ի վեր ուկրաինական էլեկտրակայանների 30%-ը ոչնչացվել է, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի զանգվածային ընդհատումների ամբողջ երկրում: Բանակցությունների տեղ չկա…»,- գրել է Զելենսկին Twitter-ում։

Ուկրաինական ենթակառուցվածքներին ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել հոկտեմբերի 10-ին ՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետեւում, ռուսական իշխանությունների գնահատմամբ, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր էր ստորագրել Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններ անցկացնելու անհնարինության վերաբերյալ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը գործողության մեջ դնելու մասին:

Այս Բաժնից