Search
Close this search box.

Ուղիղ միացում. Բրյուսովի ուսանողները ոտքի են կանգնել. նախարարի հետ հանդիպում են պահանջում

Քիչ առաջ գրել էինք, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել` մասնավորապես նշելով.

«Երեկ պարզվեց, որ ԿԳՄՍ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Այս «ժողովրդավար» կառավարության համար կարծես սովորական աշխատաոճ է դարձել կարևոր որոշումների թաքուն ընդունումը։ Ի դեպ՝ երեկ, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում էր Ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը, օրակարգի հաստատմանը դեմ էին արտահայտվում Կառավարության ներկայացուցիչները ՝ բերելով այն փաստարկը, թե այս պահին շրջանառվում է բուհերի միավորման հարցը։ Մեկ է չեք կարողանալու մեկ որոշմամբ վերացնել 90-ամյա ավանդույթ ունեցող բուհը», — գրել էր Հակոբյանը: