Search
Close this search box.

«Եթե նա մոտենա ինձ»․ Բայդենը՝ Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այս պահին իմաստ չի տեսնում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարել։ «Նա գործում է դաժանորեն, ես կարծում եմ, որ նա ռազմական հանցագործություններ է կատարում: Ուստի ես այս պահին իմաստ չեմ տեսնում նրա հետ հանդիպելու համար», – ասել է Բայդենը CNN-ին տված հարցազրույցում:

Միաժամանակ նա հավելել է, որ պատրաստ կլինի քննարկել ԱՄՆ-ում դատապարտված ամերիկացի բասկետբոլիստ Բրիթնի Գրիների ճակատագիրը։ «Եթե նա մոտենա ինձ G20-ի գագաթնաժողովում և ասի՝ ես ուզում եմ խոսել Գրեյների մասին, ապա դա հնարավոր է, բայց ես դա չեմ պատկերացնում», – ասել է Բայդենը։