Search
Close this search box.

Արտակարգ դեպք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր.-ի 162 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։

Նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 1-ին մասնաշենքի 6-րդ խցի դատապարտյալ Սամվել Շահգելդյանի կողմից պարանով խցի պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպանություն փորձ անելու փաստով, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ բանտի աշխատակիցների շնորհիվ հնարավոր է եղել կանխել ինքնասպանությունը։