Search
Close this search box.

Ուկրաինան պայթեցրել է Բելառուսի հետ սահմանին մոտ գտնվող գրեթե բոլոր կամուրջները

«Ուկրաինան պայթեցրել է Բելառուսի հետ սահմանին մոտ գտնվող գրեթե բոլոր կամուրջները». հայտնել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի ղեկավարը։

Նաև ականապատել են ճանապարհները:

«Անգամ երեք շարքով հակատանկային ականներ են դրել ճանապարհներին»,- ներկայացրել է Անատոլի Լապոն։

Ընդ որում, ուկրաինական կողմից սահմանին կանգնած են ոչ թե սահմանապահները, այլ տարածքային պաշտպանությունը։

«Մենք ճնշում ենք զգում մեզ վրա, նրանք թիրախ են դարձնում մեր սահմանապահներին, երբեմն կրակում են օդում, անընդհատ օդային հետախուզություն են իրականացնում»,- մանրամասնել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի ղեկավարը: