Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց

ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտությամբ հարվածներ է հասցրել «Օտարերկրյա լեգեոնի» ուղղությամբ Խորտիցա կղզում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերը բարձր ճշգրտությանզենքով հարվածներ են հասցրել «Օտարերկրյա լեգիոն» օտարերկրյա վարձկանների ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման կետերին Խորտիցա կղզում և Ուկրաինայի ՆԳՆ «Բարս» հատուկ նշանակության բրիգադին Զապորոժիե քաղաքի շրջանում»,-ասել են պաշտպանության նախարարությունից:
Գերատեսչության տվյալներով` Կուպյանի ուղղությամբ հակառակորդն օտարերկրյա վարձկաններով ուժեղացված երկու գումարտակների ուժերով ՌԴ զորքերի պաշտպանությունը ճեղքելու անհաջող փորձեր է ձեռնարկել Խարկովի մարզի Կիսլովկա և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Կուզեմովկա բնակավայրերի ուղղությամբ:

Ոչնչացվել է ավելի քան 50 ուկրաինացի զինծառայող, մեկ տանկ և 9 մարտական զրահապատ մեքենա: Բացի այդ, Խարկովի մարզի Զագորույկովկա բնակավայրի շրջանում ՈւԶՈւ 92-րդ մեքենայացված բրիգադի առաջ շարժվող պահեստազորայինների կրակային խոցման արդյունքում ռուսական զորքերը ոչնչացրել են մոտ 60 ուկրաինացի զինծառայող, երկու տանկ