Search
Close this search box.

Քանյե Ուեսթին արգելափակել են Instagram-ում՝ վիրավորական գրառումների համար

Ամերիկացի հիփ-հոփ արտիստ եւ պրոդյուսեր Քանյե Ուեսթին արգելել են մուտք գործել Instagram սոցիալական ցանց։ Դա հանգեցրել է նրան, որ ռեփերը երկամյա դադարից հետո վերադարձել է Twitter: Այդ մասին գրում է NME-ն։

Meta-ն Ուեսթին մեկ օրով արգելել է օգտվել սոցիալական հարթակից եւ հեռացրել է նրա որոշ գրառումներ։ Դրանցից մեկում հակասեմական արտահայտություններ են եղել, ինչը ատելություն սերմանելու ընկերության քաղաքականության խախտում է։

Twitter-ում Ուեսթը հրապարակել է գլխարկի լուսանկար, որի վրա գրված է «2024»։ Լրատվամիջոցները սա դիտել են որպես ակնարկ այն մասին, որ ռեփերը կառաջադրվի 2024 թվականին նախագահական ընտրություններում։ Հաջորդ գրառման մեջ Քանյեն լուսանկար է հրապարակել Մարկ Ցուկերբերգի հետ։ Այն ուղեկցվում է ․«Նայեք այս Մարկին։ Ինչպես նա հեռացրեց ինձ Instagram-ից» կարճ գրառմամբ։