Search
Close this search box.

Մոսկվան Վաշինգտոնի համար նշել է իր «կարմիր գծերն» Ուկրաինայի հարցում. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողություններին պատասխանելու կոնկրետ միջոցները կորոշվեն մանրակրկիտ վերլուծության արդյունքում։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է Ուկրաինային նոր զինատեսակների մատակարարման մասին: Նրա խոսքով` Մոսկվան արդեն Վաշինգտոնի համար նշել է իր «կարմիր գծերն» այդ հարցում։

«Ինչ վերաբերում է այսպես կոչված կարմիր գծերին, ապա մենք դրանք արդեն նշել ենք։ Դա նախևառաջ Կիևին հեռահար կամ ավելի հզոր խոցման միջոցների մատակարարումն է։ Ուկրաինական ռեժիմին զենք մատակարարող ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողություններին արձագանքելու կոնկրետ միջոցները կորոշվեն ստեղծված իրավիճակի մանրակրկիտ վերլուծության արդյունքում», -հայտարարել է ռուս դիվանագետը:

Ավելի վաղ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ էր արել Կիևին ռազմական օգնություն տրամադրել «ամենն, ինչ կա» սկզբունքով: Նրա կարծիքով` զենքի մատակարարումների մերժման նախկին փաստարկներն այլևս արդիական չեն։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 227-րդ օրը։