Search
Close this search box.

Պարտքի դիմաց առաջարկել է իր կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալ, կամ երեխայի երիկամներից մեկը վաճառել

Բերդ համայնքի Այգեձոր գյուղի բնակիչ, 1982թվականին ծնված Համբարձում Օրդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզի Վազաշեն գյուղին հարակից տարածքի անտառամիջյան հատվածում, նախկինում ունեցած 640000 ՀՀ դրամ պարտքը վերադարձնելուն որպես այլընտրանք Բերդ համայնքի Այգեձոր գյուղի բնակիչ Խաչատուր Սուլյանի կողմից իր կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու կամ` երեխայի երիկամներից մեկը վաճառելու շուրջ մտածելու առաջարկի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ փայտով հարվածել է Խաչատուր Սուլյանի գլխի ձախ հատվածում, որի հետևանքով վերջինս վայր է ընկել և գլորվել առվի մեջ:

Այնուհետև Համբարձում Օրդյանը փորձել է օգնել Խաչատուր Սուլյանին դուրս գալ առվից, սակայն վերջինս սեռական հայհոյանքներ տալով`ձեռքի դանակը թափահարել է սպառնացել է ոչնչացնել Համբարձում Օրդյանին, այնուհետև փայտով հարվածել է վերջինիս ձախ դաստակին, որից հետո Համբարձում Օրդյանը կրկին փայտով հարվածել է Խաչատուր Սուլյանի գլխին, որի հետևանքով վերջինս բերանքսիվայր ընկել է առվի մեջ, իսկ Համբարձում Օրդյանը առվից քար է վերցրել և ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դրանով հարվածել է Խաչատուր Սուլյանի գլխի ծոծրակային հատվածում և տեսնելով որ վերջինս անշարժացավ, դիմել է փախուստի ։

7-ամյա կրթությամբ, խնամքին մեկ անչափահաս երեխա ունեցող Համբարձում Օրդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դաարանի Իջեւան քաղաքի նստավայրում այդ քրեական գործով դատավարություն է ընթանում:

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից