Search
Close this search box.

Ի՞նչ կլինի այն մարդկանց մեքենաների հետ, որոնք լքել են Ռուսաստանը և փոխադրամիջոցը թողել սահմանին

Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, որը թույլ կտա ավտոմեքենաներն առգրավել այն քաղաքացիներից, ովքեր լքել են Ռուսաստանը և թողել իրենց փոխադրամիջոցները սահմանին: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ, Պետդումայի պատգամավոր Օլեգ Մորոզովը։ Ավելի վաղ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կազմում է երկիրը լքողների ցուցակները, և առաջարկել է մտածել այն մեքենաների ճակատագրի մասին, որոնք նրանք թողել են սահմաններին։

«Մենք հրատապ պետք է փոփոխենք օրենքը, որպեսզի թույլ տանք որոշումներ կայացնել գույքը պետությանը հանձնելու մասին: Խոսքը այն տրանսպորտային միջոցների մասին է, որոնց սեփականատերերը դրանք սահմանին թողնելուց հետո և սահմանը հատելուց օրինակ 1 ամիս անց չեն վերադառնում իրենց գույքի հետևից»,- ասել է Մորոզովը։

Նա առաջարկել է որպեսզի լքված մեքենայի սեփականատերը անձամբ ներկայացնի մեքենայի հանդեպ իր իրավունքները: Ըստ Մորոզովի նման միջոցը հնարավորություն կտա առգրավել լքված մեքենաները։