Search
Close this search box.

Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում․ հայտնաբերվել է 41-ամյա կնոջ դի

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Նուբարաշենի թիվ 10-րդ հրշեջ- փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ դի, արնաշաղախ վիճակում։

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ 41-ամյա Աստղիկ Մ․-ն էր։

Բժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա դանակի մի քանի հարվածի հետքեր։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան և հանցագործություն գործիք դանակը հայտնաբերելու ոււղությամբ։