Search
Close this search box.

Ինչպես են հայ գերիները վերադարձել Հայաստան. նոր մանրամասներ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, մասնակցել է հայրենադարձման գործողությանը, որի ընթացքում ադրբեջանական իշխանությունները հայկական կողմին են վերադարձրել սեպտեմբերի ռազմական գործողությունների առնչությամբ պահվող հայերին։

«Վերադարձածների թվում են այն անձինք, որոնց այցելել ենք սեպտեմբերի 23-ին»,- ասված է ԿԽՄԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: