Search
Close this search box.

Զախարովայի խայտառակ հայտարարությունը

«Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության կադրերով: Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն։ Կոչ ենք անում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին անհապաղ կատարել այս տեսանյութերի համապարփակ, խորը վերլուծություն, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների նշանների համար։ Եթե փաստերը հաստատվեն, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։ Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Պատրաստ ենք կողմերին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն», հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Զախարովան սպասել է, որ Բաքուն էլ ինչ որ «պատասխան» տեսանյութ տարածի, որպեսզի «հավասարակշիռ» հայտարարություն տարածի «խաղաղարարի» ամպոտ բարձունքներից։ Մի տեսակ նողկալի է հնչում՝ հայ ընտանիքին գնդակահարած Պերմյակովի ցուցադրական տարհանման, Բուչայի, ուկրաինացի ռազմագերիների սպանությունների, խաղաղ բնակիչների գնդակահարությունների, Բաքվի հրոսակախմբերի կողմից հայ զինվորականների պատանդառումն ու մնացած գործողություններն առաջնորդելու ֆոնին։

Ռուսաստանը ներկայում մեղադրվում է փաստագրված ռազմական հանցագործությունների համար, որոնք նույնական են Բաքվի հանցագործությունների հետ իրենց ձեռագրով ու մեթոդներով։ Հայաստանի ու հայերի դեմ երկու Օղակ գործողություններն ու սեպտեմբերի 27-ի ռազմական արշավը ոչ մի տեղ չեն կորել։