Search
Close this search box.

«Ադրբեջանցիները խախտել են բոլոր կոնվենցիաներն ու օրենքները». հնդկական մեդիան դատապարտում է հայ զինվորների նկատմամբ ադրբեջանական վայրագությունները

Հնդկական մեդիան՝ այդ թվում նաև հնդկական հեղինակավոր Telegram ալիքները ևս հաղորդում են՝ հայ զինվորների նկատմամբ Ադրբեջանի կողմից թույլ տված ռազմական հանցագործության մասին։

«Համացանցում տեղադրվել է Հայաստանի դեմ վերջին ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ռազմական հանցագործությունների տեսանյութը։
Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները կրակում են գերության մեջ գտնվող հայերի վրա՝ խախտելով բոլոր կոնվենցիաներն ու օրենքները»,- ArmLife.am-ի փոխանցմամբ՝ գրում է MeghUpdates. News տելեգրամ ալիքը;

Ի դեպ, այս ամենը զայրացրել է մեր հակառակորդին: Ադրբեջանցիները հարձակումներ են սկսել մի շարք հնդկական Telegram-յան ալիքների վրա՝ ադրբեջանական բարբարոսությունները լուսաբանելու համար։