Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը՝ ադրբեջանցիների կողմից հայ զինվորներին գնդակահարելու մասին

Նիկոլ Փաշինյանը twitter-ի իր էջում գրում է.

Եվս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել սոցցանցերում. ադրբեջանցի զինվորները կամայականորեն մահապատժի են ենթարկում հայ ռազմագերիներին՝ ինքնիշխան Հայաստանի տարածքում։

Միջազգային համայնքը պետք է խստորեն դատապարտի և անդրադառնա այս ռազմական հանցագործությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար: