Search
Close this search box.

Էրդողանը՝ իր և Փաշինյանի հանդիպման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հնարավոր է իր հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի սկզբին Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հնարավոր է, որ Փաշինյանի հետ հանդիպենք Պրահայում»,– ասել է Թուրքիայի նախագահը` ելույթ ունենալով խորհրդարանում։

Էրդողանը Հայաստանին նաև կոչ է արել «ճիշտ օգտվել» հաշտեցման հնարավորությունից։