Search
Close this search box.

Շվեդիան չեղարկել է Թուրքիա զենքի մատակարարման էմբարգոն. ԶԼՄ-ներ

Շվեդիայի սպառազինությունների արտահանման վերահսկողության պետական դեպարտամենտը (ISP) հայտարարել է Թուրքիա զենքի արտահանման էմբարգոյի վերացման մասին, գրում է Anadolu գործակալությունը:

«Զենքի արտահանման վերահսկողության պետական դեպարտամենտը (ISP), որը պատասխանատու է Շվեդիայի ռազմական սարքավորումների արտահանման կառավարման համար, հայտարարել է, որ Թուրքիա արտահանումը, որը դադարեցվել էր 2019 թվականին, այժմ թույլատրվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին էին հանձնել դաշինքին անդամակցելու հայտերը: Սկզբում Թուրքիան արգելափակել էր այդ հայտերի քննարկման գործընթացի մեկնարկը, սակայն հունիսի 29-ին Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան անվտանգության ոլորտում հուշագիր են ստորագրել, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները: Թուրքիան իր հերթին հանել է իր առարկությունները ՆԱՏՕ-ին այդ երկու եվրոպական երկրների անդամակցության վերաբերյալ։