Search
Close this search box.

Ռուսական բանակը հայտնվեց շրջափակման մեջ

Ռուս ռազմական թղթակիցներն ու բլոգերները հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գործնականում շրջափակել են Դոնեցկի Կարմիր Լիման քաղաքը, որը մայիսի վերջից գտնվում է ռուսական բանակի վերահսկողության տակ։ Այս մասին գրում է The Insider-ը։

Նշվում է, որ ռուսական զորքերը դուրս են եկել Յամպոլ և Դրոբիշևո բնակավայրերից։

Սեպտեմբերի սկզբին Ուկրաինայի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում, Կուպյանսկ և Բալակլիա քաղաքները, որոնք մարտ ամսից գրավված էին ռուսական զորքերի կողմից։ Միաժամանակ հաղորդվում էր Կրասնի Լիմանի համար մղվող մարտերի մասին։