Search
Close this search box.

Իտալիայի դեսպանատան հրատապ հորդորը

ՌԴ-ում Իտալիայի դեսպանատունը խորհուրդ է տալիս հայրենակիցներին լքել երկիրը, եթե նրանց գտնվելը ծայրահեղ անհրաժեշտություն չի ներկայացնում։ Տեղեկությունը հրապարակվել է դիվանագիտական առաքելության կայքում:

«Հաշվի առնելով միջազգային ասպարեզում վերջին փոփոխությունները և արտասահմանյան երկրների հետ Ռուսաստանի օդային և ավտոմոբիլային հաղորդակցության հետ կապված դժվարությունները՝ Ռուսաստանում գտնվող հայրենակիցներին խորհուրդ է տրվում լքել երկիրը, եթե ՌԴ–ում մնալու ծայրահեղ անհրաժեշտություն չկա», – ասված է դեսպանատան կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Դիվանագիտական առաքելությունից պարզաբանել են, որ ՌԴ-ից Իտալիա և այլ երկրներ ճանապարհորդելն ավելի ու ավելի դժվար է դառնում տոմսերի արժեքի աճի պատճառով, ուստի խորհուրդ է տրվում տոմսերը նախօրոք ձեռք բերել: