Search
Close this search box.

Ռուսաստանին հարկ կլինի ուղիղ ռմբակոծել Հայաստանը

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Սպիտակ տանը հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ և քննարկել «հետագա բռնությունները կանխելու և ժամանակային կենտրոնացված բանակցություններ վարելու կարևորությունը»։

Սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի դեմ Մոսկվա-Բաքու համատեղ ագրեսիան շրջեց իրավիճակը տարածաշրջանում՝ նախադրյալներ ստեղծելով տարածաշրջանը ռուս-թուրքականից միջազգային անվտանգության համակարգին անցնելու համար։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Հայաստան այցից հետո, ով Հայաստանը դրրեց Ուկրաինայի և Թայվանի «կողքին», որոնք առաջնորդում են հակագաղութային պայքարը, ԱՄՆ-ն ակտիվացրեց նախաձեռնությունները տարածաշրջանում։

ԱՄՆ-ը խորապես ներգրավված է Հարավային Կովկասի տարածաշրջանում, ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։ Նա նշել է, որ խաղաղ գործընթաց է իրականացվում, որը գլխավորում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և Միացյալ Նահանգները մեծ աջակցություն է ցուցաբերում այս գործընթացին։ Նպատակն է «աջակցել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցության բացմանը և ողջ բնակչության, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանությանը»։

Հայաստանի դեմ ագրեսիան դատապարտող բանաձեւերի նախագծեր են ներկայացվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ եւ Սենատ։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ներկայացրել է երկկուսակցական բանաձեւ, որը կոչ է անում Բայդենին որոշել, թե արդյոք Ադրբեջանի պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատժամիջոցների Մագնիտսկու գլոբալ ակտի համաձայն: Նա նաև կոչ է անում Պետդեպարտամենտին հետաքննել Ադրբեջանին զենք մատակարարելու իրագործելիությունը՝ շրջանցելով 1992 թվականի օրենքը, որն արգելում է ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին։

«Նախագահ Բայդենը 2022 թվականի իր ելույթում ասել է. «…երբ բռնապետերը չեն վճարում իրենց ագրեսիայի գինը, նրանք էլ ավելի մեծ քաոս են առաջացնում», – գրել է Մենենդեսը: «Միացյալ Նահանգները հնարավորություն ունի աջակցելու հայ ժողովրդին, երբ նրանք փորձում են հետ մղել ավտորիտար հարձակումը».

Նման աջակցությունը հայ հասարակության մեջ հակասական զգացմունքներ է առաջացնում։ Ռուսաստանի և այլ թշնամական պետությունների ագենտուրան եւ ակտիվը շտապեցին հայտարարել, որ ԱՄՆ աջակցությունն իբր կվնասի հայ-իրանական հարաբերություններին, որ Հայաստանը պատրաստ չէ նման փոփոխությունների և այլն։

Բայց հիմնական փաստարկը վախն է. կարծիք է տարածվում, որ Ռուսաստանի դուրս գալու դեպքում տարածաշրջանը հայտնվելու է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության գոտում։ Բայց Վաշինգտոնը լծակներ ունի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի վրա, և դա ակնհայտորեն դրսևորվեց սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ժամանակ։ Հստակ հայտնի չէ, թե Վաշինգտոնն ինչ գործիքներ է օգտագործել ագրեսիան կասեցնելու համար, սակայն զինանոցը մեծ է՝ Արցախի անկախության ճանաչումից մինչև Ալիևի և Էրդողանի դեմ պատժամիջոցներ կիրառելը։

Ռուսաստանը կորցնում է տարածաշրջանում ազդեցության բոլոր գործիքները, այդ թվում՝ PR մանիպուլյացիաներն ու ապատեղեկատվությունը, եւ նրան այլեւս չի հաջողվում թաքնվել թուրքերի թիկունքում։ Մոսկվան ստիպված է լինելու ուղիղ ռմբակոծել Հայաստանը. Հայաստանը սովոր է արյունոտ ակտերին՝ հոկտեմբերի 27, մարտի 1, պայթյունՍուրմալուի շուկայում, այն ժամանակ, երբ Ռուսաստանը Բերձորի միջանցքը հանձնեց թուրքերին՝ Ուկրաինայում Էրդողանի միջնորդության դիմաց։ Բերձորի դեպքերից հետո Ռուսաստանն այլեւս չի թաքնվում թուրքերի թիկունքում և ուղիղ ու իր դեմքով է գործում Հայաստանի դեմ։ Նրա պահվածքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դրա վկայությունն է:

Lragir.am