Search
Close this search box.

1994թ հաղթանակից հետո, ինչու՞ Ադրբեջանին կապիտուլյացիա չպարտադրեցիք․ իրավապաշտպանի երեք հարցերը Լևոն Տեր-Պետրոսյանին

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ընդհամենը երեք հարց ունի Տեր-Պետրոսյան Լևոնին (Լևոն Տեր-Պետրոսյան)՝

1. Ի՞նչ եղավ 1989թ դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ ԳԽ-ի և ԼՂ Ազգային խորհրդի որոշումը, որով ԼՂ-ն վերամիավորվեց ՀԽՍՀ-ի հետ: Ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է այն վերացվել: Եվ, եթե այն, այնուամենայնիվ, վերացվել է, ապա ի՞նչ իրավական հիմքով էիք Դուք պաշտոնավարում 1991թ սեպտեմբերի 2-ից մինչև 1998թ փետրվարի 3-ը:

2. 1994թ հաղթանակից հետո, ինչու՞ Ադրբեջանին կապիտուլյացիա չպարտադրեցիք:

3. Ինչի՞ հետ և ի՞նչ իրավական հիմքով եք փոխանակել ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենը:
Դե, մնացածն էլ պարզ է՝ Կարլեն Կարլենիչը կբացատրի: