Search
Close this search box.

Որ մթերքներն են արյան մեջ նվազեցնում խոլեստերինի մակարդակը

Ծաղկակաղամբ-հակաբորբոքային հատկություն ունի, օրգանիզմում նվազեցնում է տրիգլիցերիդներն ու խոլեստերինը, կարգավորում է արյան ճնշումը:

Ընկույզ-ընկուզեղենի միակ տեսակն է, որը զգալի քանակությամբ ալֆալինոլեն թթուներ և օմեգա-3 ճարպաթթու է պարունակում, որի շնորհիվ իջեցնում է օրգանիզմի վատ խոլեստերինն ու բարձրացնում դրական խոլեստերինը:

Խաղող-կարմիր և մանուշակագույն խաղողը նվազեցնում է արյան գնդիկների առաջացման հավանականությունն ու իջեցնում բացասական խոլեստերինը: Այն նաև հարուստ է սրտանոթային առողջության համար օգտակար հակաօքսիդանտներով՝ այդ թվում ռեսվերատոլով ու Ֆլավոնոիդներով:

Շոկոլադ-դառը շոկոլադը ֆլավոնոիդ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կանխում են թրոմբոցիտների միմյանց կպչելն ու սրտանոթների խցանումները: Շոկոլադը բարձրացնում է դրական խոլեստերինն ու կանխում բացասական խոլեստերինի օքսիդացումը:

Կարմիր Պղպեղ-կարմիր պղպեղը հարուստ է բացասական խոլեստերինը նվազեցնող մանրաթելերով ու սրտի համար առողջարար հակաօքսիդանտ վիտամին A-ով ու C-ով:

Կանաչ կամ սև թեյ-հետազոտությունները ցույց են տվել, որ թեյը հանգստացնում է արյան անոթներն ու կանխարգելում արյան գնդիկների առաջացումը: Թեյը հարուստ է ֆլավոնոիդ հակաօքսիդանտով, որը նվազեցնում է արյան վատ խոլեստերինը:

Ձուկ-օմեգա-3-ով ամենահարուստ այս սննդամթերքը բարձրացնում է դրական խոլեստերինն ու նվազեցնում բացասական խոլեստերինը:

Սխտոր-սխտորը հարուստ է ալիցինով, որը հանգստացնում է արյան անոթները, լավացնում արյան շրջանառությունն ու նվազեցնում սրտի ճնշումը:

Թուզ- թուզը նվազեցնում է բացասական խոլեստերինն ու արյան ճնշումը, քանի որ այն չափազանց հարուստ է մանրաթելերով:

Նուռ- իջեցնում է բացասական խոլեստերինը, արյան բարձր ճնշումը, ինչպես նաև կանխում արյունատար անոթների կարծրացումը:

Այս Բաժնից