Search
Close this search box.

2017 թվականին Արցախի ՀՆԱ-ն աճել է 15%-ով

2017 թվականին Արցախի ՀՆԱ-ն կազմել է շուրջ 267 միլիարդ դրամ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ նշելով, որ 2017թ.-ի համախառն ներքին արդյունքի կանխատեսվող աճը կկազմի 15 տոկոս:

«Դա շատ բարձր ցուցանիշ է, և վերջին 10 տարիների ընթացքում այդպիսին չենք արձանագրել: Մասնավորապես՝ 15% աճի 6 տոկոսն ապահովվելու է հանքարդյունաբերության հաշվին, իսկ մնացած 9%-ը՝ տնտեսության այլ ճյուղերի՝ մասնավորապես՝ 2%-ը արդյունաբերության այլ ճյուղերի՝ էներգետիկայի, վերամշակվող արդյունաբերության, 1.5%-ը՝ շինարարության, 1.2%-ը՝ գյուղատնտեսության և շուրջ 3.8%-ը ֆինանսական ոլորտի հաշվին»,- ասել է Գ. Մարտիրոսյանը և ընդգծել նյութական արտադրության հիմնական ոլորտները՝ արդյունաբերություն՝ 84 միլիարդ ծավալի արտադրանք, որը պետք է ապահովի առնվազն 30 % իրական աճ, շինարարության ոլորտում ծավալը կազմել է մոտ 53 միլիարդ դրամ՝ ապահովելով 16% աճ, գյուղատնտեսության ոլորտում 75 միլիարդ դրամ` ապահովելով 10 % աճ:

Այս Բաժնից